ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. Ադրբեջանում կախվել է մարտական գործողությունների ևս մեկ մասնակից՝ Ֆարիդ Ռաֆիղ Գուլիեևը։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ տղամարդը կախվել է անտառում։ Նա Յարդիմլի շրջանի բնակիչ էր ու մեկ ամիս առաջ էր ամուսնացել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իր տանը կախվել է կրկին պատերազմի մասնակից, Դաշքեսանի բնակիչ Ֆարման Հասանովը։ Նա ամուսնացած էր, ուներ երկու երեխա։ Ռազմաճակատ էր մեկնել կամավոր, զորացրվել էր 2020-ի դեկտեմբերին։
Հունվարի սկզբին էլ ինքնասպանություն էին գործել մարտական գործողությունների մասնակից Վյուսալ Մուսաևը ու Ադրբեջանի ՆԳՆ զորքերի սպա Ալիմ Մամեդովը։ Վերջինս կրակել էր իր վրա զորամասում։