Telegram-ը նոր գործառույթ ունի

Խմբերում և ալիքներում հաղորդագրությունների ավտոմատ հեռացումը կարող են միացնել միայն ադմինիստրատորները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. Telegram-ի բոլոր չաթերում հաղորդագրությունների ավտոմատ հեռացման գործառույթ է հայտնվել։ Տեղեկությունը հայտնում է մեսենջերի բլոգը։

Ռուս հայտնի մարզուհուն հիացրել է հայ վարսավիրի` «մաեստրո Խաչատուրի» կերտած նոր կերպարը

Նշվում է, որ այսուհետ բոլոր մասնակիցների համար հաղորդագրությունների ավտոմատ ջնջումը հասանելի կլինի ցանկացած չաթում: Նման ռեժիմով հաղորդագրությունները կվերանան ուղարկելուց 24 ժամ կամ 7 օր հետո։ Խմբերում ու ալիքներում հաղորդագրությունների ավտոմատ հեռացումը կարող են միացնել միայն ադմինիստրատորները:

Telegram-ը մեսինջեր է, որը թույլ է տալիս հաղորդագրություններ ու բազմաթիվ ձևաչափերով մեդիաֆայլեր փոխանակել: Նախագիծը 2013 թվականին ստեղծել է «ВКонтакте» սոցցանցի հիմնադիր Պավել Դուրովը։