ՀՀ նախագահն ու Մուրադովը հանդիպում են. քննարկվում է գերիների հարցը

Հանդիպմանը ներկա է նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան ռազմական կցորդ Անդրեյ Գրիշուկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Այս պահին նախագահականում տեղի է ունենում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Արցախում ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի և Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանի հանդիպումը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին նախագահի մամուլի ծառայությունից։

Արման Թաթոյանը ներկայացրել է գերիների անհապաղ վերադարձի հարցը ԵՄ հատուկ ներկայացուցչին

Հանդիպմանը ներկա է նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան ռազմական կցորդ Անդրեյ Գրիշուկը։
Հանդիպման ժամանակ քննարկվում է հայ ռազմագերիների, հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիային առնչվող հարցեր։

Հիշեցնենք, որ մինչ օրս Հայաստան է վերադարձել 69 գերի (այդ թվում՝ քաղաքացիական անձինք)։ Պաշտոնական տվյալներ չկան, թե քանի գերի ունենք ադրբեջանական կողմում։

Սակայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի մասին հայտարարությունը ստորագրելուց գրեթե չորս ամիս անց հայ ռազմագերիներն ու պատանդները դեռ շարունակում են մնալ պատանդության մեջ:

Ուզում ենք, որ գերիներին շուտ վերադարձնեն, համառ աշխատանքներ ենք տանում. ՀՀ–ում ՌԴ դեսպան