Իրանում նշել են «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության հնարավոր ծավալը

Ռուսաստանի հետ ստորագրված համաձայնագիրը ենթադրում է, որ համատեղ արտադրությունը կարող է սկսվել մինչև իրանական օրացույցով ընթացիկ տարվա վերջ, այսինքն՝ մինչև 2021 թվականի մարտի 21- ը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի -Sputnik. Երբ Իրանն ու Ռուսաստանը համատեղ արտադրություն սկսեն, «Սպուտնիկ V» պատվաստուկի ծավալը կարող է կազմել առնվազն 40 մլն չափաբաժին։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին։

Իտալացի գիտնականները դրական եզրակացություն են տվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի վերաբերյալ

Նրա խոսքով ՝ Ռուսաստանի հետ ստորագրված համաձայնագիրը ենթադրում է, որ համատեղ արտադրությունը կարող է սկսվել մինչև իրանական օրացույցով ընթացիկ տարվա վերջ՝ այսինքն՝ մինչ 2021 թվականի մարտի 21-ը: Գործընթացին մասնակցելու են Իրանի մասնավոր սեկտորն ու Համալեայի անվան կենտրոնը։

 «Ակնկալվում է, որ արտադրական հզորությունը կկազմի պատվաստանյութի ավելի քան 40 մլն չափաբաժին»,-ասել է Ռաբիին։

Ավելի վաղ Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտնել էր, որ երկու երկրները պայմանագիր են ստորագրել «Սպուտնիկ V» պատվաստանյութի համատեղ արտադրության մասին:

Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի դեմ երրորդ`«ԿովիՎակ»  պատվաստանյութը