Նիդեռանդների կառավարությունը կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր գերիներին

Նիդեռլանդների կառավարությունն անդրադարձել է նաև ԵՄ գալիք գագաթնաժողովի օրակարգում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի չներառմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Նիդեռլանդների կառավարության համար չափազանց կարևոր է, որ ռազմագերիներն անհապաղ ազատ արձակվեն: Այս մասին խորհրդարանի տարբեր խմբակցությունների պատգամավորների կողմից Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի և դրա հետևանքների վերաբերյալ հարցերին պատասխանելով` ասել են կառավարությունից։ Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնում է Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունը։

Ուզում ենք, որ գերիներին շուտ վերադարձնեն, համառ աշխատանքներ ենք տանում. ՀՀ–ում ՌԴ դեսպան

Նշենք, որ Նիդեռլանդների խորհրդարանի պատգամավորների հետ հարցուպատասխանը կայացել է երեկ` փետրվարի 22-ին։

Անդրադառնալով ԵՄ գալիք գագաթնաժողովի օրակարգում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի չներառմանը՝ Նիդեռլանդների գործադիրը նշել է, որ կառավարությունը ԼՂ հիմնահարցի շուրջ զարգացումները շարունակում է պահել ուշադրության կենտրոնում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով տեղի ունեցող քննարկումների շրջանակներում:

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։