ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. Մոտ մեկ ժամ առաջ ավտովթար է տեղի ունեցել Երևանում, տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ ժամը 21:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 42-ամյա Ա. Քարհանյանը իր վարած Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայում՝ Փակ շուկայի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել շուկայի հարևանությամբ գործող ծաղկի սրահի մեջ:
Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը տեղում բուժօգնություն են ցուցաբերել 5 քաղաքացու, որից 3-ը հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց, 2-ն էլ տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Կրպակի ներսում գտնվող մի քանի աշխատակիցներ չեն տուժել, սակայն կոտրվել են կրպակի ապակիները, թափվել ու վնասվել են գույքն ու ծաղիկները:
Երևանում գրանցվել է 70 վթար, որի պատճառով քաղաքում երթևեկությունը կաթվածահար է եղել
Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխվածների և ծաղկի կրպակի սեփականատիրոջ ինքնությունը: