«Հիշելով նախնյաց սխրանքը»․ Ռուսաստանի դեսպանը ծաղկեպսակ է դրել Երևանում Անմար կրակի մոտ

Ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավարը կարծում է, որ Հայաստանը շատ մեծ ներդրում ունի ֆաշիզմի դեմ հաղթանակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Փետրվարի 23-ը նախնիների սխրանքը և հետխորհրդային երկրների ժողովուրդների մարտական անցյալը հիշելու լավ առիթ է։ Այս մասին ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որը Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալի, ինչպես նաև դեսպանատան աշխատակիցների և ռուս զինվորականների հետ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ եղել է Մայր Հայաստան հուշահամալիրի Անմար կրակի մոտ։

«Հիշելով նախնյաց սխրանքը»․ Ռուսաստանի դեսպանը ծաղկեպսակ է դրել Երևանում Անմար կրակի մոտ

Նա կարծում է, որ այսօրվա տոնը խորհրդանշական է բոլոր հետխորհրդային երկրների համար՝ հաշվի առնելով, որ Խորհրդային Միության տարիներին խորհրդային բոլոր հանրապետությունները շատ մեծ ներդրում են ունեցել մարտական եղբայրության ամրապնդման գործում, խորհրդային զինված ուժերի հաղթանակներում։

«Հիշելով նախնյաց սխրանքը»․ Ռուսաստանի դեսպանը ծաղկեպսակ է դրել Երևանում Անմար կրակի մոտ

«Ի դեպ, այս տարի ևս մեկ հոբելյան է նշվում՝ Հայրենական Մեծ պատերազմի սկզբի 80 տարին։ Դրանք իրադարձություններ են, որոնք ընդմիշտ արձանագրված են մեր ժողովուրդների պատմության մեջ։ Մեր բոլոր եղբայրական հանրապետությունները և դրանց մեջ առաջիններից մեկը՝ Հայաստանը, շատ մեծ ներդրում ունեն այն բանում, որ այսօր ես և դուք ապրում ենք, և որ մեր աշխարհը չգլորվեց ֆաշիզմի ու նացիզմի անդունդը»,-ավելացրեց դիվանագետը։

«Հիշելով նախնյաց սխրանքը»․ Ռուսաստանի դեսպանը ծաղկեպսակ է դրել Երևանում Անմար կրակի մոտ

Հայրենիքի պաշտպանի օրն ամեն տարի նշվում է փետրվարի 23-ին։ Առաջին անգամ այն նշել են Ռուսաստանի քաղաքացիները 1919 թվականին. Համառուսաստանյան կենտրոնական գործադիր կոմիտեն է առաջարկել Կարմիր բանակի ստեղծման տարեդարձը նշել փետրվարի 23-ին:

Ռուսաստանը Հայաստանին օգնում է բանակը բարեփոխելու հարցում. Կոպիրկին

Տոնի անվանումը մի քանի անգամ փոխվել է։ 1922թ․-ից եղել է Կարմիր Բանակի օր, 1946թ․-ից՝ Խորհրդային բանակի օր, 1949թ-ից՝ Խորհրդային բանակի և ռազմածովային նավատորմի օր։ Արդեն երկուհազարականներին այն անվանվեց Հայրենիքի պաշտպանի օր։ Հայաստանում Հայրենիքի Պաշտպանի օրը պաշտոնապես չի նշվում։