ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն որոշել է չեղյալ հայտարարել ֆուտբոլի 2021թ. Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունը: Նման որոշում է կայացվել կորոնավիրուսի համավարակի պատճառով, տեղեկացնում են ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունից:
Չեղյալ է հայտարարվել նաև նույն տարիքային խմբի կանանց Եվրոպայի առաջնությունը: ՈւԵՖԱ-ում նշել են, որ ստեղծված պայմաններում չափազանց բարդ կլինի ապահովել թիմերի տեղաշարժն ու մրցաշարի անցկացումը:
Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունը նախատեսված էր անցկացնել հունիսի 30-ից հուլիսի 18-ը Ռումինիայում, իսկ կանանց մրցաշարը՝ հուլիսի 21-ից օգոստոսի 2-ը՝ Բելառուսում: