Մայրաքաղաք Երևանում փետրվարի 23–ը բուռն էր։ Քաղաքի կենտրոնը լցված էր ոստիկանական ուժերով։ Նրանք պաշտպանում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընդդիմությունից և հանրահավաքին մասնակցող քաղաքացիներից։
Առավոտյան 11–ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմոդիր ուժերը հավաքվել էին կառավարության 3–րդ մասնաշենքի մոտ, որպեսզի կանխեն վարչապետի մուտքը այդ շենք։ Սակայն հավաքված բազմաթիվ ոստիկաններն ապահովեցին նրա մուտքը։
Մինչ վարչապետը Շրջակա միջավայրի նախարարությունում խորհրդակցություն էր անցկացնում, ցուցարարները բողոքի ակցիա էին իրականացնում, ոստիկանները բերման էին ենթարկում խաղաղ ցոիցարարներին։ Այդ ընթացքում հրմշտոցից գետնին ընկավ Sputnik Արմենիայի օպերատորը, ոտքի սալջարդ ստացավ հայրենադարձ ցուցարարներից մեկը։
Ընդդիմության բողոքի երթը շարունակվեց երեկոյան ժամը 18։00–ին։
Օպերատորը ոստիկանության ծառայողների հրելու հետևանքով չի ընկել. ոստիկանության պարզաբանումը