Բելառուսը պատրաստ է ներդնել իր ջանքերը՝ աջակցելու ռազմագերիների վերադարձին․ դեսպան

Դեսպան Կոնյուկը հավաստիացրեց, որ պատրաստ է նաև ներդնել բոլոր ուժերը ի նպաստ հայ-բելառուսական հարաբերությունների խորացման:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ կայքը։

Տնտեսական հեռանկար, հետպատերազմյան իրավիճակ. վարչապետն ընդունել է Բելառուսի դեսպանին

Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ ԱԺ նախագահը վստահություն է հայտնել, որ դեսպանն իր ավանդը կունենա Հայաստանի և Բելառուսի գործընկերային հարաբերությունների առավել խորացման գործում: Անդրադարձ կատարելով Արցախում ռազմական գործողությունների դադարեցմանը՝ Միրզոյանը նշել է, որ եռակողմ հայտարարության լիակատար կյանքի կոչման համար անհրաժեշտ է, որպեսզի ադրբեջանական կողմն օր առաջ վերադարձնի բոլոր ռազմագերիներին և այլ գերեվարված անձանց:

Դեսպան Կոնյուկը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հավաստիացրել է, որ պատրաստ է ներդնել բոլոր ուժերը ի նպաստ հայ-բելառուսական հարաբերությունների խորացման: Նա կարևորել է Արցախում  կրակի դադարեցման պայմանավորվածության պահպանումը ու հավաստիացրել է, որ Բելառուսը պատրաստ է ներդնել իր ջանքերը՝ աջակցելու ռազմագերիների վերադարձին:

Հայաստանում և Բելառուսում տեղի ունեցածները կանդրադառնա՞ն ԵԱՏՄ-ի վրա․պատասխանում է Պանկինը

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում երկու երկրների խորհրդարանականների միջև փոխգործակցության ակտիվացման վերաբերյալ հարցեր:

Հիշեցնենք, որ 2020-ի մարտից երկու երկրները բանակցում են հայ–բելառուսական վերելակների գործարան բացելու մասին։