Աղբամաններով փակեցին ճանապարհը ու շարժվեցին առաջ․ շարունակվում է ընդդիմության երթը

Շատ չանցած՝ ոստիկանությունը բացեց ճանապարհը մեջտեղ բերված աղբամաններից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժման բողոքի ակցիայի ժամանակ մի խումբ ՀՅԴ-ականներ աղբամաններով փակեցին Երևանի Խանջյան փողոցը։

Հերթական երթը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով

«Մենք նման անհնազանդության ակցիաներ ենք անելու այնքան ժամանակ, մինչև Նիկոլը չգնա», - հայտարարեց երիտասարդներից մեկը։

Վարորդների մի մասը մեքենաների ազդանշանով իրենց աջակցությունն էին հայտնում ցուցարարներին։

Բողոքի ակցիայի մասնակիցները ճանապարհը մի պահ բացեցին միայն շտապօգնության մեքենային համար։

Ճանապարհը փակելուց հետո նրանք շարժվեցին առաջ։ Շատ չանցած՝ ոստիկանությունը բացեց ճանապարհը մեջտեղ բերված աղբամաններից։

Նշենք, որ նոյեմբերի 9–ին եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հայաստանում պարբերաբար հանրահավաքներ են տեղի ունենում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։