Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը իմացել են պտղի սեռը

Նշենք, որ անցյալ տարվա հուլիսին Մեգանը կորցրեց երեխային: Զույգի ավագ որդին ՝ Արչին, այժմ գրեթե երկու տարեկան է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Արքայազն Հարրին և նրա կինը ՝ Մեգան Մարքլը, որոնք սպասում են իրենց երկրորդ երեխային, իմացել են ապագա փոքրիկի սեռը և ուրախությամբ այդ մասին հայտնել ընկերներին։ Նման հայտարարություն է արել փորձագետ Ինգրիդ Ստյուարտը:

«Պարծենկոտ արքայադստեր օրագիրը»․ հրապարակվել են Մեգան Մարքլի խորթ քրոջ ու հոր հուշերը

Նրա խոսքով՝զույգը ցանկանում է երեխային անվանել վիկտորիանական ոճով` Վայլեթ, Դեյզի կամ Ռեդմոնդ: Նաև լուրեր են պտտվում, որ եթե Մարքլը աղջիկ լույս աշխարհ բերի, ապա նրան հաստատ կանվանեն Դիանա:

Նշենք, որ անցյալ տարվա հուլիսին Մեգանը կորցրեց երեխային: Զույգի ավագ որդին ՝ Արչին, այժմ գրեթե երկու տարեկան է։

Հիշեցնենք՝ 2020 թվականի ապրիլի 1-ից արքայազն Հարրին և Մեգան Մարքլը դադարել են հանդես գալ որպես Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամներ: Նրանք հրաժարեցին իրենց կոչումներից, տեղափոխվեցին Միացյալ Նահանգներ։ Աշխատելով Netflix և Spotify ընկերությունների հետ՝ զույգը հասավ թագավորական ընտանիքից ֆինանսական  անկախության:

«Նրա հետ Հարրին ծաղկել է»․ Մեգան Մարքլի մասին գրքի հեղինակ

Ակնկալվում է, որ նրանք մարտին կհանդիպեն թագուհու հետ ՝ քննարկելու իրենց ապագա կարգավիճակը․ Էլիզաբեթ երկրորդը նրանց հրավիրել է նշելու իր ծննդյան օրը: