ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության ներկայացուցիչները Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ շնորհավորել են հեռավոր դիտակետերում ծառայություն իրականացնող զինծառայողներին: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ խաղաղապահ զորախմբի հրամանատարության անունից զինծառայողներին հանձնվել են պատվոգրեր, ՌԴ պաշտպանության նախարարության գերատեսչական պարգևներ, իսկ ծառայության լավագույն արդյունքներ ցուցաբերած հերթապահ դիրքերին՝ արժեքավոր նվերներ:
«Տոնական օրվա ընթացքում խաղաղապահ զինվորներին ներկայացվել է Արցախի ստեղծագործական, երաժշտական, պարային կոլեկտիվների և ռազմավարական նշանակության Հրթիռային զորքերի Երգի և պարի համույթի տոնական ծրագիրը, որը մեկշաբաթյա շրջագայության ընթացքում համերգային ընդարձակ ծրագրով հանդես կգա բոլոր դիտակետերում, խմբավորման շտաբում, ինչպես նաև տեղի բնակչության համար՝ մշակույթի տանը»,-ասվում է հաղորդագության մեջ։
Ներկայում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Նրանք ապահովում են Լաչինի միջանցքով քաղաքացիական ավտոտրանսպորտի և բնակիչների երթևեկության անվտանգությունը, պարենի և տարբեր ապրանքների փոխադրումը, ուղեկցում են ենթակառուցվածքի օբյեկտների վերականգնման խնդիրներ կատարող վերանորոգման բրիգադներին և ապահովում նրանց անվտանգությունը։
Ռուս խաղաղապահները մարտական փորձառություն են մշակում «Ստեփանակերտ» զորավարժարանում
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են