ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. «Հայրենիքի փրկության շարժման» երթը ավարտվեց։ Երթի վերջին կետերից մեկը ԱԱԾ-ի շենքն էր։ Այստեղ նրանք աշխատակիցներից պահանջեցին դադարեցնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի շահերին սպասարկելը։
«Ապացուցեք, որ վախկոտ չեք և ծառայում եք ազգին, ոչ թե Նիկոլին։ Ժողովուրդը ձեզ չի ների», - դիմելով ԱԱԾ աշխատակիցներին ասաց շարժման անդամ դաշնակցական Գեղամ Մանուկյանը։
Հանրահավաքի մասնակիցները մոտ 20 րոպե անցկացրին ԱԱԾ շենքի մոտ, ապա շարժվեցին դեպի Շառլ Ազնավուրի հրապարակ, որտեղ էլ ավարտվեց երթը։
«Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդներն առաջին անգամ չհայտնեցին հաջորդ ակցիաների անցկացման ժամանակն ու վայրը։ Այդ մասին նրանց կողմնակիցները կիմանան վաղը։ Նման գործողությունների իմաստն այն է, որ ակցիաներն անակնկալ դառնան ուժայինների համար։
Նշենք, որ նոյեմբերի 9–ին եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հայաստանում պարբերաբար հանրահավաքներ են տեղի ունենում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ընդդիմությունն արդեն ներկայացրել է վարչապետի` իրենց միասնական թեկանծուին` Վազգեն Մանուկյանին։
Բողոքի երթի մասնակիցները բացատրություն են պահանջում ոստիկանապետից