ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկում կառավարության երրորդ մասնաշենքի դիմաց, Արամի փողոցում հավաքված քաղաքացիներին։
Բերման ենթարկվածերը հիմնականում այն քաղաքացիներն են, որոնք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին զայրացած կոչեր էին անում` պահանջելով, որ նա հրաժարական տա։
Քաղաքացիներից մեկին բերման ենթարկելու պահին ոստիկաններից մեկը հրեց Sputnik Արմենիայի օպերատոր Արամ Ներսիսյանին` ազատելով ճանապարհը, որպեսզի բերման ենթարկվողին դուրս բերեն տվյալ տարածքից ու մոտեցնեն ավտոմեքենային։
Արամ Ներսեսյանը, որն այդ պահին նկարահանում էր ոստիկանների գործողությունները, անսպասելի հարվածից ցած ընկավ ու գլխիվայր գլորվեց։
Ներկա պահին օպերատորն իրեն լավ է զգում ու շարունակում է աշխատանքը դեպքի վայրում։
Ոստիկանությունը բերման է ենթարկում քաղաքացիներին, գցեցին Sputnik Արմենիայի օպերատորին
© Photo : Oksana Hayrapetyan