Երևանում զինված ավազակային հարձակում է կատարվել տարադրամի փոխանակման կետի վրա

Երթևեկությունը Երևանի Քաջազնունի փողոցում ժամանակավորապես դադարեցվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. Զինված ավազակային հարձակում է այսօր տեղի ունեցել Երևանում։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, ժամը 14։30-ին սահմաններում բժշկական դիմակով դեմքը փակած մի քաղաքացի նռնակով զինված մտել է Քաջազնունի 6/7 հասցեում գործող տարադրամի փոխանակման կետ և սպառնալիքի տակ այնտեղից հափշտակել գումար ու դիմել փախուստի։ 

Կոնգոյում սպանվել է Իտալիայի դեսպանը

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ոստիկանական խմբերից բացի, դեպքի վայր են ժամանել են նաև Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազներ Պետրոս Մարտիրոսյանն ու Նարեկ Մովսիսյանը։

Փաստի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Երթևեկությունը նշված փողոցում ժամանակավորապես դադարեցվել է։