ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ-ն, մեկնաբանելով Եվրամիության կողմից ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու սպառնալիքը, հայտարարել է, որ Բրյուսելում տրամաբանությանը հակառակ, սկզբում քաղաքական որոշում են կայացնում, իսկ հետո կամայականորեն ընտրում են թեկնածություններ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հաստատել էր, որ Եվրամիության ԱԳ նախարարները Բրյուսելում երկուշաբթի կայացած նիստում համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ անհատական պատժամիջոցների ընդլայնումը Ալեքսեյ Նավալնու շուրջ ստեղծված իրադրության համար:
«Ընդունելով ընտրովի կարգապահությունն ու հակառուսական կարծրատիպերը ՝ Բրյուսելում կրկին բնազդաբար սեղմում են չաշխատող պատժամիջոցային «կոճակը»։ Ընդ որում, ի հեճուկս տրամաբանության, նախ ընդունվում է քաղաքական որոշում, իսկ հետո նախատեսվում է կամայականորեն ընտրել թեկնածությունները», - ասված է ՌԴ ԱԳՆ-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
ՌԴ Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին իր հերթին հայտարարել է, որ Ալեքսեյ Նավալնիի գործի պատճառով ԵՄ հերթական պատժամիջոցային հարձակումը Ռուսաստանի նկատմամբ անպատասխան չի մնա:
«Նավալնու նկատմամբ Եվրամիության պատժամիջոցները ևս մեկ քայլ կդառնան Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման ուղղությամբ», - ասել է Սլուցկին լրագրողներին:
Խորհրդարանականի կարծիքով ՝ Բրյուսելը հետևողականորեն նահանջում է փոխադարձ երկխոսության մեջ, ընդ որում ՝ բացարձակ մտացածին և սադրիչ առիթներով։ Սլուցկու խոսքով` սա չի կարող նպաստել որևէ կարգավորման։
Նավալնուն և Փաշինյանին միավորում են հատկապես տեխնոլոգիաներն ու անցյալը. Քոչարյան
«Հերթական պատժամիջոցային հարձակումը, վստահ եմ, անպատասխան չի մնա ռուսական կողմից։ Բրյուսելը Մոսկվայի հետ գործընկերությունը փակուղի է մտցնում», - հավելել է նա։
Նշենք, որ Մոսկվայի դատարանը փետրվարի 2-ին որոշել է չեղարկել Նավալնու պայմանական ժամկետը «Իվ Ռոշե» գործով և նրան դատապարտել 3,5 տարվա ազատազրկմամբ` ընդհանուր ռեժիմի գաղութով՝ փորձաշրջանի պայմանների բազմաթիվ խախտումների պատճառով: Այն պնդումները, թե Նավալնուն հետապնդում են բացառապես քաղաքական գործունեության համար, հերքվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից: