Կոնգոյում սպանվել է Իտալիայի դեսպանը

Նախնական տվյալներով՝ ՄԱԿ–ի ավտոշարասյան վրա հարձակումը եղել է Հյուսիսային Կիվու նահանգի Գոմա քաղաքի մոտ՝ Ռուանդայի հետ սահմանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Իտալիայի դեսպան Լուկա Ատանասիոն սպանվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի պահակախմբի վրա հարձակման հետևանքով: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Իտալիայի ԱԳՆ-ին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ատանասիոն վիրավորվել է գրոհայինների հարձակման հետևանքով:

Նախնական տվյալներով ՝ ավտոշարասյունը դարան է ընկել Հյուսիսային Կիվու նահանգի Գոմա քաղաքի մոտ ՝ Ռուանդայի հետ սահմանին։

Ինչպես գրում է տեղական Actualite պորտալը, 2019թ.հոկտեմբերի 31-ից ԿԴՀ-ում Իտալիայի դեսպանի պաշտոնը զբաղեցնող Լուկա Ատանասիոն կարող էր լինել զինյալների գլխավոր թիրախը: