Գուցեև վատ եղանակային պայմաններից ելնելով է Ադրբեջանը որոշել արգելել Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում որոնողա-փրկարարական աշխատանքներ իրականացնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի նախկին ղեկավար Արմեն Կապրիելյանը։
Նրա խոսքով` և՛ մարդասիրական, և՛ միջազգային իրավունքի տեսանկյունից գործընթացը նախատեսում է թափանցիկություն, բացառությամբ պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության։
«Այս պարագայում գործընթացը թափանցիկ չէ, առաջին իսկ օրից հետևում եմ դրան։ Ժամանակ առ ժամանակ հասարակությանը որոշակի բաներ հայտնում են, բայց պահի տակ էլ տեղեկատվական վակուում է ստեղծվում»,- ասաց նա։
Նրա խոսքով` հնարավոր է` որոնողական աշխատանքների դադարեցման պատճառների մասին գուցեև որոշ ատյաններում տեղեկացված են, բայց չեն ուզում հրապարակել։
Անդրադառնալով անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ հայրենի կառավարության վարած քաղաքականությանը`Կապրիելյանը նշեց, որ կառավարության գործելաոճը մինչ այս պահն իր համար շարունակում է մնալ անհասկանալի։
Նշենք, որ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն այսօր հայտարարություն է տարածել, որ ադրբեջանական կողմն առանց մեկնաբանության այսօր ևս արգելել է Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում իրականացնել փրկարար-որոնողական աշխատանքներ:
ՀՅԴ-ականները Սերգեյ Կոպիրկինի հետ են հանդիպել. անդրադարձ է կատարվել գերիների խնդրին
Սա զինադադարից հետո առաջին դեպքն է, երբ որոնումները դադարեցվում են այսքան երկար ժամանակով: