Արցախի նախագահն ԱԱԾ տնօրեն և առաջին տեղակալ է նշանակել

Արայիկ Հարությունյանն այսօր ստորագրել է հրամանագրեր, որոնց հիման վրա էլ լրացվել է ԱԱԾ տնօրենի թափուր հաստիքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի –Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց` ԱԱԾ տնօրեն և առաջին տեղակալ է նշանակել։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի պաշտոնական կայքից։

«Գլխի դատարկ տեղը դուխով գրածներ». Գագիկ Սողոմոնյան ֆեյքի գործով ԱԱԾ-ն 4 մարդ է ձերբակալել

Մասնավորապես, Աշոտ Մելսիկի Հակոբջանյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրեն, իսկ Արարատ Միքայելի Մելքումյանը՝ Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ:

Նշենք, որ Աշոտ Հակոբջանյանն ունի Արցախի ոստիկանության գեներալ-մայորի կոչում։ 2013թ.-ի հուլիսի 9-ին նշանակվել է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պետի պաշտոնին։ 2018թ. հուլիսի 12-ին երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատվել է ԱՀ ոստիկանությունում ծառայությունից։ 2018թ. նոյեմբերի 10-ին նշանակվել է ԱՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին։

Արցախի ԱԱԾ-ն զգուշացնում է` մինչև հունվարի 10-ը պետք է հանձնել ստացած զենք–զինամթերքը

Ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Արցախյան ազատամարտին: ԼՂՀ Նախագահի հրամանագրերով պարգևատրվել է «Արիության համար» և «Երախտագիտություն» մեդալներով։

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Համացանցում տարածվող գերիների տեսանյութերը հաճախ արցախյան պատերազմի հետ կապ չունեն. ԱԱԾ