ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը:
Ադրբեջանը չի կատարում եռակողմ հայտարարության 8-րդ կետի դրույթները. ՊՆ
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-իրանական բազմակողմ համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին ու գործընթացներին առնչվող հարցերի:
Նշենք, որ փետրվարի 18–ին էլ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն էր ընդունել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիին: