Ռուսաստանի ՊՆ–ն նոր տվյալներ է հայտնել ԼՂ վերադարձած արցախցիների վերաբերյալ

Բնակության վայր վերադարձող արցախցիների անվտանգ երթևեկությունն ապահովում են ռուս խաղաղապահները` նրանց ուղեկցելով դեպի ԼՂ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. 2020-ի նոյեմբերի 14-ից հետո ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 52 700 տեղաբնակ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը` ամփոփելով փետրվարի 21-ին ռուս խաղաղապահների արած աշխատանքները։

Գումար կհատկացվի Ստեփանակերտից Արցախի եկեղեցիներ տրանսպորտ ապահովելու համար. Հարությունյան

Ռուս խաղաղապահների կողմից 27 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է բնակիչների անվտանգ վերադարձը, քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտների վերականգնումը, հումանիտար օգնություն է ցուցաբերվում բնակչությանը:

Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորների խմբերով շարունակվում են ԼՂ տարածքի ականազերծման աշխատանքները: Մեկ օրում մաքրվել է 13 հա տարածք, 4 կմ ճանապարհ, 15 տուն-շինություն, հայտնաբերվել է 43 պայթյունավտանգ առարկա:

Քիմիական զենքն Արցախում․ ինչի՞ մասին են վկայում հայ զինվորների այրվածքները

 Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1474 հա տարածք, 457 կմ ճանապարհ, 1440 տուն-շինություն, այդ թվում ՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ. հայտնաբերվել և վնասազերծվել է 24 870 պայթուցիկ նյութ: