ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի - Sputnik. Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, Քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։
Չմոռանանք, որ պետություն չունենալով` լեզուն է եղել մեր միասնության հիմնասյունը. նախարար
Նա ահազանգել է, որ իր մայրենի լեզուն` արևմտահայերենը, ինչպես նաև բազմաթիվ այլ լեզուներ ոչնչացման եզրին են։
«Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ մաղթում եմ, որ լեզուները եղբայրաբար ապրեն մեր երկրին մեջ»,–գրել է նա։
Հիշեցնենք, որ դեռ 2019-ին ՅՈւՆԵՍԿՕ-ի հրապարակած փաստաթղթում ասվում էր, որ Թուրքիայում արևմտահայերենը կանգնած է ոչնչացման եզրին: Ավելին, այնտեղ ընդհանուր առմամբ 18 լեզու կա, որոնք կամ ոչնչացել են, կամ գնում են այդ ճանապարհով:
Նշենք, որ փետրվարի 21–ը մայրենիի միջազգային օրն է, այն Հայաստանում նշվում է 2005 թ.-ից ի վեր: