ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը։
Նշվում է, որ Ստեփանծմինդա-Լարս հատվածներում երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների: Կցասայլերով և կիսակցորդներով, ինչպես նաև 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսներով մեքենաները պետք է միակողմանի երթևեկեն թունելներով:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԻՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ ռուսական կողմում կա մոտ 615 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Ռազմավարական այս ճանապարհը ներկայումս միակ ցամաքային ճանապարհն է, որը Ռուսաստանի հետ կապում է ոչ միայն Վրաստանը, այլ նաև Հայաստանը: