ՌԱԴԻՈ

Պատերազմը և թուրք–ադրբեջանական տանդեմի աշխուժացումը. ինչու է Իրանն ուզում միանալ ԵԱՏՄ–ին

Արաբագետ Արմեն Պետրոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԵԱՏՄ–ին Իրանի անդամակցելու հեռանկարին և այդ քայլով պայմանավորված որոշ աշխարհաքաղաքական իրողություններին։
Sputnik
Պատերազմը և թուրք–ադրբեջանական տանդեմի աշխուժացումը. ինչու է Իրանն ուզում միանալ ԵԱՏՄ–ին

Արմեն Պետրոսյանի դիտարկմամբ` ԵԱՏՄ–ին Իրանի անդամակցությունը բազմավեկտոր կարևորություն ունեցող հնարավորություն է, ինչը կամրապնդի երկրի դիրքերը ինչպես տարածաշրջանում, այնպես է նրանից դուրս` դրական ազդեցություն ունենալով երկրի տնտեսության համար։ 

Ճգնաժամի ընթացքում ԵԱՏՄ երկրները չփակեցին շուկաները միմյանց համար․ ի՞նչ սպասել 2021թ․-ին

«Թեհրանում հաշվի են առել արցախյան պատերազմի հետևանքները և տարածաշրջանում ուժային, տնտեսական, ռազմավարական նախկին հարաբերակցության խախտումը հօգուտ թուրք–ադրբեջանական տանդեմի։ Եթե խորությամբ հաշվի են առնվում հենց նշված երկու հանգամանքները, ապա ԵԱՏՄ–ին անդամագրվելու թեմայի շրջանառությունը բավական կարևոր է և հետագա զարգացումները որոշակիություն կմտցնեն այն հարցում, թե ինչ ուղղությամբ կգնա Իրանի անդամակցության գործընթացը»,– նշեց արաբագետը։ 

Ըստ Պետրոսյանի` ակնհայտ երևում է, որ Իրանում քննարկվում կամ առնվազն ի ցույց է դրվում ԵԱՏՄ–ին անդամակցելու հնարավոր սցենարին վերաբերող գործընթացներ, ինչը մի կողմից որպես քաղաքական քայլ կարող է ունենալ սակարկման թեմա ԱՄՆ–ի հետ ակնկալվող բանակցությունների համատեքստում, բայց մյուս կողմից կարող է հանդիսանալ բավականաչափ խորը հաշվարկված ու գիտակցված քայլ արդեն մեր տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունների համատեքստում։

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին, Մոսկվայից Թեհրան վերադառնալով, խորհրդարանի խոսնակ, պահպանողական թևի ներկայացուցիչ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը` Իրանի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը, հայտարարեց, որ Իրանը ԵԱՏՄ մտնելու ուղղությամբ բանակցություններ է սկսել, և որ այդ ուղղությամբ նախնական աշխատանքները կսկսվեն արդեն երկու շաբաթից։ 

ԵԱՏՄ-ում համաձայնեցրել են 2021-2023թթ. տրանսպորտային քաղաքականության ճանապարհային քարտեզը

Հավելենք, որ ԻԻՀ-ի և ԵԱՏՄ-ի միջև 2019թ․-ի հոկտեմբերին ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր է ստորագրվել։