Ինչ է պատրաստել Նազենի Հովհաննիսյանն այսօր. դերասանուհին պահքի ուտեստներ է ներկայացրել

Այսօր Մեծ պահքի երկրորդ կիրակին է, և Նազենի Հովհաննիսյանը հայտնել է, թե ինչ երկու կերակրատեսակ է պատրաստել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի - Sputnik. Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram–ի իր հետևորդներին հայտնել է, թե ինչ է այսօր պատրաստելու։ Նա պահքի երկու համեղ կերակրատեսակ է ներկայացրել` հեշտ պատրաստվող և օգտակար։

«Ես տապակելու եմ բազուկի ճավ՝ քացախով ու շատ քիչ սխտորով... Աղցան՝ իմ ավանդական հում սնկովը կամ կաղամբով ( լիքը կիտրոն ու սումախով) և պարզ բրինձ՝ սպիտակ կամ շաֆրանով»,–գրել է նա։

Հաղորդավարուհին հայտնել է, որ անկախ պահոց օրերից, միշտ սիրում է, երբ սեղանին լինում է շատ կանաչի, կանաչ աղցաններ ու թարմ բանջարեղեն։

Երեկոյան սկսվում է Մեծ պահքը. այսօր Բուն բարեկենդանն է

Նա դիմել է իր հետևորդներին ու հետաքրքրվել, թե ո՞րն է նրանց այսօրվա մենյուն։ Նշենք, որ շատերն են արձագանքել ու ներկայացրել, թե ինչ են պատրաստելու այսօր։ Մեծամասամբ հենց պահոց կերակրատեսակներ են։

Հիշեցնենք, որ այսօր Արտաքսման կիրակին է՝ Մեծ Պահքի երկրորդ կիրակին: