ԵԱՏՄ երկրների համար. Ռուսաստանը ձևավորում է նոր պատվերներ SSJ ինքնաթիռների համար

Ռուսական ինքնաթիռները տեսականորեն կարող են մատակարարվել նաև Հայաստանի Հանրապետությանը, որը ԵԱՏՄ անդամ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. Ռուսաստանն ընդունում է ռուսական SSJ100 ինքնաթիռների նոր պատվերներ. առաջին հերթին դրանք նախատեսված են լինելու ներքին շուկայի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շուկայի համար: Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում  հայտնել Է ՌԴ արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովը. հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Պատերազմը և թուրք–ադրբեջանական տանդեմի աշխուժացումը. ինչու է Իրանն ուզում միանալ ԵԱՏՄ–ին

 «Մենք նոր պատվերներ ենք ձևավորում SSJ100 ինքնաթիռների համար, որոնք առաջին հերթին ուղղորդված են ներքին և ԵԱՏՄ շուկայի համար»,– ասել է Մանտուրովը:

Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է՝ օժտված միջազգային իրավասուբյեկտությամբ և հիմնադրված Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով, որը ստորագրվել է 2014թ. մայիսի 29-ին Աստանայում, իսկ ուժի մեջ մտել 2015 թվականի հունվարի 1-ից։ ԵԱՏՄ անդամ երկրներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:

ԵԱՏՄ–ն Իրանին ընձեռում է տնտեսական քաղաքականության հնարավորություն Չինաստանի ուղղությամբ