Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում կայացան հերթական հանդիպումները։ Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» այսօր ուժերը չափեց «Փյունիկի» հետ և 2։1 հաշվով հաղթանակ տոնեց։ Գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ նաև նախկինում Ռուսաստանի Պրեմիեր լիգայում՝ «Տամբովի» կազմում հանդես եկող, մեր ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը։ Նա վերջերս է պայմանագիր կնքել և տեղափոխվել «Արարատ–Արմենիա»։
«Ալաշկերտը» 5 նոր ֆուտբոլիստ ունի. ովքեր են նրանք
Կարապետյանն առաջին կեսի վերջնամասում, հավասարեցնելով խաղի հաշիվը, հեղինակեց իր առաջին գոլը մեր առաջնություններում։ Հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ՝ Վբեյմար Անգուլոն, Կարապետյանի փոխանցումից հետո կամային հաղթանակ ապահովեց չեմպիոնին երկրորդ կեսում՝ 2։1։