ՌԱԴԻՈ

Ընդդիմությունը գերագնահատեց փետրվարի 20-ի հանրահավաքի դերը. քաղտեխնոլոգ

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայրենիքի փրկության շարժման կողմից փաստրվարի 20–ին կազմակերպված հանրահավաքին, մասնավորապես միացյալ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի առաջադրած իշխանափոխության երկու տարբերակներին։
Sputnik
Ընդդիմությունը գերագնահատեց փետրվարի 20-ի հանրահավաքի դերը. քաղտեխնոլոգ

Անդրադառնալով Վազգեն Մանուկյանի կողմից առաջադրված թեզին, ըստ որի` նախ պետք է կոտրել Նիկոլ Փաշինյանի չորս հենարանները`Բադալյանը միանգամից բացառեց դրանցից երկուսը, որոնց վրա ժամանակ ու ռեսուրս վատնելն, ըստ նրա, ուղղակի անիմաստ է։

Մանուկյանն այդ ճանապարհը տեսել էր ժողովրդական զանգվածային ճնշում գործադրելով ուժային կառույցների և «Իմ Քայլի» պատգամավորների վրա, ինչպես նաև բացատրական աշխատանքներ տանելով իներտ ընտրազանգվածի շրջանում ու դիմակայելով դրսից ֆինանսավորվող կառույցներին ու գործակալական ցանցին։ 

Ընդդիմության ակցիան ավարտվեց, հայտարարվեց հաջորդ հանրահավաքի օրն ու ժամը

«Հասարակության այն հատվածը, որի համար գործող վարչապետը հանդիսանում է կուռք և մշտապես նրան աջակցում է հնարավոր ցանկացած միջոցներով ու պայմաններում, ապա նրանց այս պահի դրությամբ ուղղակի հնարավոր չէ ոչինչ բացատրել։ Տարիներ անց, եթե լինեն համապատասխան լրատվամիջոցներ և մարդկանց հետևողականորեն բացատրեն ու ներկայացնեն իրական իրավիճակը, գուցե ինչ–որ չափով հնարավոր լինի այդ ընտրազանգվածի գիտակցության մեջ որոշակի փոփոխություններ մտցնել։ Իսկ ինչ վերաբերում է արևմտյան դրամաշնորհներով սնվող կազմակերպություններին ու անհատներին, ապա նրանց նույնպես չի հաջողվի կոտրել այն պատճառով, որ դա հնարավոր է անել միայն իշխանության ղեկին լինելու պարագայում` իրականացնելով օրենսդրական փոփոխություններ»,– նշեց քաղտեխնոլոգը։

Բադալյանի կարծիքով` վարչապետի թիվ մեկ հենարանը «Իմ քայլը» խմբակցությունն է, և քանի դեռ Փաշինյանին հավատարիմ պատգամավորները չեն հակառակվել կամ դեմ քվերակել նրան, բանական է, որ վարչապետը կշարունակի պաշտոնավարել, իսկ ուժայինները թեև հենարան են, սակայն ունեն երկրորդական նշանակություն։ Ըստ քաղտեխնոլոգի`եթե «Իմ քայլի» պատգամավորների թվաքանակը նվազի, ապա այդ դեպքում վարչապետն իրոք ստիպված կլինի հեռանալ։ 

Իշխանությունն օգտագործում է իրավապահ համակարգը, որպեսզի լռեցնի ընդդիմադիրներին. Վանեցյան

Անդրադառնալով Վազգեն Մանուկյանի կողմից առաջադրված երկրորդ տարբերակին, որն ըստ էության ենթադրում է կայծակնային ապստամբության սցենար, Բադալյանն ընդգծեց, որ դա նույնպես տարբերակ է, սակայն պետք է տրվեն լրացուցիչ բացատրություններ, թե ինչպես պետք է իրականացվի` շենքերի, կարևոր օբյեկտների, ոստիկանական տեղամասերի գրավմա՞մբ, թե՞ այլ եղանակներով։

«Անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ ցանկացած ապստամբության դեմ, ցանկացած ուժի դեմ կա մեկ այլ ուժ` ի դեմս ոստիկանության և ԱԱԾ ստորաբաժանումների։ Եթե դու ունենաս 100 հազար զինված աջակից, բնականաբար այդ ուժին չի կարողանա դիմակայել որևէ կառույց, բայց խնդիրն այն է` կա՞ այդքան մարդ։ Քանի դեռ պարզ չէ, թե ինչպես է իրականացվելու կայծակնային արագությամբ ապաստամբությունը, դժվար է գնահատել դրա արդյունավետության աստիճանը»,– նշեց քաղտեխնոլոգը։ 

Բադալյանի խոսքով` փետրվարի 20-ի հանրահավաքը զուր տեղը նախապես ֆետիշացվել էր, այնինչ պետք չէր այն դարձնել ինքնանպատակ, որովհետև հարց է առաջանում` եթե 20 հազարի փոխարեն գար 50 հազար, ի՞նչ էր փոխվելու։ Ինչպես տեսանք, մարդիկ լսեցին այն տեքստերը, որոնք լսել էին նախորդ հանրահավաքներում։

Սա, ըստ քաղտեխնոլոգի, ընդդիմության բացթողումն էր, որը գերագնահատեց հանրահավաքի դերը և եթե հայտարարվեց, որ սկսում են նոր պայքար, ուրեմն պետք է կարևորվեր պայքարի սկիզբը, այլ ոչ թե հերթական հանրահավաքը։     

Ընդդիմությունը վերադառնում է փողոցային պայքարին. Ազատության հրապարակում հանրահավաք սկսվեց