Սրանք մտածում են՝ գնան, քծնեն Պուտինին, տակից իրենց ուզածն անեն. Վազգեն Մանուկյան

Վազգեն Մանուկյանն ընդգծեց, որ Հայաստանը դառնում է ոստիկանապետություն, ձերբակալում են ամենաազնիվ, երկրին նվիրված մարդկանց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. 2018 թվականին հայ ժողովրդին չխաբեցին, մենք խաբվեցինք։ Այս մասին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Ընդդիմությունը վերադառնում է փողոցային պայքարին. Ազատության հրապարակում հանրահավաք սկսվեց

«Ասում են՝ մեզ խաբեցին: Ո՛չ, չխաբեցին, մենք խաբվեցինք, որովհետև եթե մենք կարդայինք, թե այդ մարդիկ ինչ էին գրում նախորդ տարիներին, երբեք այդ ճանապարհով չէինք գնա: Ի՞նչ ունենք մենք հիմա` 3 տարի հետո. ողբերգություն։ Կորցրեցինք գրեթե ամեն ինչ, պարտվեցինք պատերազմում, բանակը ջարդվեց, մեր ռազմական հաղթանակները ոչնչացան, պետությունն անկախ չէ, մեր անվտանգությունն ապահովում է Ռուսաստանը, այդ առումով մենք լրիվ դառնում ենք կախված Ռուսաստանից: Սրանք մտածում են՝ գնան, քծնեն Պուտինին, տակից իրենց ուզածն անեն, դա ընկերություն կլինի: Ո՛չ, դա ընկերություն չի, անգամ բակի խաղերի մեջ դա չէր անցնում»,-հայտարարեց Վազգեն Մանուկյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանը դառնում է ոստիկանապետություն, ձերբակալում են ամենաազնիվ, երկրին նվիրված մարդկանց։

Իշխանությունն օգտագործում է իրավապահ համակարգը, որպեսզի լռեցնի ընդդիմադիրներին. Վանեցյան

«Մենք այսպիսի պետության մեջ էինք ուզում ապրե՞լ: Ի՞նչ է կատարվում տնտեսության մեջ: Մեր ժողովրդի վիճակը լավացա՞վ: Բացարձակապես ոչ: Կոռուպցիան վերացա՞վ: Ինձ ասում են, որ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին ամեն մեկին մի քանի տասնյակ հազար դոլար տվել է, որ դուրս չգան «Իմ քայլից»: Կստուգենք` ճիշտ է, թե ոչ»:

«Ցավոք, կանխատեսումներն իրականացան». Քոչարյանի գրասենյակը վերահրապարակել է նրա ուղերձը

Վազգեն Մանուկյանը համոզմունք հայտնեց, որ հնարավոր է այս վիճակից դուրս գալ։

«Բայց դրա համար կա նախապայման` այս վարչախումբը պետք է դուրս շպրտվի: Դրանից հետո նոր կսկսվեն իրական քայլերը: Մենք ոչ միայն պետք է վերականգնենք այն ամենը, ինչ կորցրել ենք, այլ դրա վրա պետք է կառուցենք մեր երազած պետությունը: Եթե Նիկոլ Փաշինյանը գնա, բայց գան մարդիկ, որոնց համար իշխանական տենչը, փողը անհավասարությունը, ընտրություններին կեղծիքը մնան, մենք ոչ մի նպատակի չենք հասնի, նորից մի նոր Նիկոլ կառաջանա»,–ասաց Մանուկյանը:

Վազգեն Մանուկյանը վստահ է, որ ինչ ցույցեր էլ իրենք անեն, Փաշինյանն ինքնակամ չի հեռանալու, ուստի պետք է կոտրել այն հենարանները, որը նա ունի։

«Առաջին հենարանը մեր ժողովրդի այն հատվածն է, որը չի գիտակցում, թե պետությունն ինչ ճանապարհով է գնում և սպասում է մինչև դժբախտությունը գա–չոքի իր դռան առաջ։ Մեր պարտքն է մեր հայրենակիցներին բացատրել, թե ինչ է լինելու։ Երկրորդ հենարանը դա ուժային կառույցներն են, որոնք երբեմն իրենց շահից ելնելով, իրենց համոզում են, որ իրենք կատարում են իրենց պարտավորությունները, առանց գիտակցելու, որ ծառայելով այս իշխանությանը` իրենք ծառայում են թուրք–ադրբեջանական ծրագրին։ Երորդը այն պատգամավորներն են, որոնք ԱԺ–ում հենարան են Նիկոլ Փաշինյանին։ Հայաստանը պետք է եռա, մենք ամեն ինչ պետք է անենք ժողովրդին ոտքի կանգնեցնելու համար»,–ասաց Մանուկյանը։

Սակայն նա կտրուկ ավելացրեց, որ միշտ ունեն պլան Բ–ն, որը կարող է լինել մեկ շաբաթ հետո։

«Մենք պետք է պատրաստ լինենք ապստամբելով, կայծակնային արագությամբ վերցնել իշխանությունը։ Մենք այժմ իրականացնելու ենք պլան Ա–ն` միշտ պատրաստ լինելով պլան Բ–ին»,– եզրափակեց Մանուկյանը։

Նշենք, որ նոյեմբերի 9–ին` եռակողմ հայտարարության ընդունումից հետո, Հայաստանում պարբերաբար հանրահավաքներ են տեղի ունենում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Ընդդիմությունը ներկայացրել է վարչապետի միասնական թեկնածուին` Վազգեն Մանուկյանին։

Բոլորիդ հատ առ հատ հիշելու եմ. բերման ենթարկեցին ոստիկանության գնդապետ Ռոբերտ Մելքոնյանին

Հիշեցնեն` փետրվարի 20-ը նշվում է որպես Արցախի վերածննդի օր։ 1988-ի այս օրը սկսեցին համատարած ակցիաներ՝ ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ-ին միացնելու պահանջով։

Այսօր հայաստանյան ընդդիմությունը հանրահավաք է հրավիրել Ազատության հրապարակում: