Փաշինյանը հրահանգել է ամեն ինչ անել, որ մարզերում «հանգիստ նստեն տեղները». «Փաստ»

Տեղեկություններ կան, որ իշխանամերձ որոշ շրջանակներ հնարավոր է այսօր սադրանքներ հրահրեն՝ բախումների ու հանրահավաքը «հարամելու» նպատակով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարզպետներին հրահանգել է համայնքապետների միջոցով համապատասխան «աշխատանքներ տանել», որ մարդիկ «հանգիստ նստեն տեղները»: Նմանատիպ հրահանգ տրվել է նաև իրավապահ համակարգին՝ արդեն այսօրվա անելիքի համար՝ «ճանապարհներին ուշադիր լինելու» առումով: Այս մասին գրում է «Փաստը»։

«Ղարաբաղը հայկական հող է», կամ ինչպես ժողովուրդը միավորվեց 1988 թվականի փետրվարին

Այսօր ընդդիմությունը հանրահավաք է հրավիրել: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանին զեկուցել են, թե կատարված ուսումնասիրություններով, հանրահավաքի մասնակիցները բավականին շատ են լինելու:

«Ճիշտ է, ըստ մեր աղբյուրի, Փաշինյանին ասել են, որ հիմա շատ դժվար կլինի մարդկանց թույլ չտալ մարզերից գալ, բայց վերջինս հրահանգել է ուղղակի գործ անել՝ «ինչքան հնարավոր ա»»,–գրում է թերթը:

Ի դեպ, ըստ թերթի, տեղեկություններ կան, որ իշխանամերձ որոշ շրջանակներ հնարավոր է այսօր սադրանքներ հրահրեն՝ բախումների ու հանրահավաքը «հարամելու» նպատակով:

Արցախի նախագահը 1988-ի իրադարձությունների ու ոգու մասին գրառում է արել