Նավալնին մոտ 2,5 տարի պիտի գաղութում անցկացնի

Նավալնու պաշտպանությունը պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը։ Նրանք չեն բացառել, որ իրենց պաշտպանյալին արդեն այսօր գաղութ կտեղափոխեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. Մոսկվայի քաղաքային դատարանը որպես պատիժ է հաշվել այն ժամանակը, որը Ալեքսեյ Նավալնին անցկացրել է տնային կալանքի տակ ու քննչական մեկուսարանում։ Այդպիսով, նա պետք է անազատության մեջ անցկացնի մոտ 2,5 տարի։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«ՌԴ ՔՕ 72 - րդ հոդվածի համաձայն՝ ազատազրկման ժամկետում ներառվել է Նավալնու կալանքի տակ գտնվելու ժամանակն ու տնային կալանքի տակ գտնվելու ժամանակը»,-հայտնել է դատարանը, հրապարակելով Նավալնու ու նրա պաշտպանության բողոքների վերաբերյալ որոշումը:

Նավալնին մոտ 12 ամիս տնային կալանքի տակ է եղել «Իվ Ռոշե»-ի գործով, ևս մեկ ամիս գտնվել է քննչական մեկուսարանում: Այսպիսով, փաստորեն, Նավալնին արդեն կրել է մեկ տարի պատիժ՝ նախատեսված երեքուկես տարիներից։

Նավալնուն և Փաշինյանին միավորում են հատկապես տեխնոլոգիաներն ու անցյալը. Քոչարյան

Նավալնու փաստաբանները մտադիր են բողոքարկել որոշումը, նրանք չգիտեն, թե երբ է իրենց պաշտպանյալը գաղութ տեղափոխվելու, սակայն չեն բացառում, որ դա տեղի կունենա այսօր։

Հիշեցնենք` Նավալնուն հիվանդանոց էին տեղափոխել 2020 թվականի օգոստոսի 20-ին Օմսկում, երբ նրա ինքնազգացողությունը վատացել էր Տոմսկից Մոսկվա թռչող ինքնաթիռում։ Զննումից հետո Օմսկի հիվանդանոցի բժիշկները որպես հիմնական ախտորոշում նշել էին նյութափոխանակության խանգարումը, որն արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ անկում էր առաջացրել։

Մերկելը գաղտնի հանդիպել է Նավալնու հետ. Spiegel

Ավելի ուշ ընդդիմադիր գործչին ինքնաթիռով տեղափոխեցին Գերմանիա։ ԳԴՀ կառավարությունը, հղում անելով ռազմական բժիշկներին, հայտարարեց, որ Նավալնուն թունավորել են «Նովիչոկ» թունավոր նյութերի շարքին պատկանող սուբստանցիայով։ Կրեմլում այդ կապակցությամբ հայտարարեցին, որ Բեռլինը Մոսկվային չի տեղեկացրել Նավալնու՝ «Նովիչոկով» թունավորված լինելու իր եզրակացությունների մասին, Ռուսաստանը նման տվյալներ չունի:

Մինչ այդ Նավալնու դեմ երկու պայմանական ազատազրկման դատավճիռ էր կայացվել՝ 16 մլն ռուբլի վատնելու և ավելի քան 30 մլն ռուբլի յուրացնելու գործերով:

«Բեռլինը բլեֆ է անում». Զախարովան մեկնաբանել է Նավալնու գործը