Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար. ի՞նչ վիճակ է ՀՀ ճանապարհներին

ԱԻՆ–ը տեղեկացնում է, որ Հայաստանի մարզերից 6–ում ձյուն է տեղում և հորդորում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik.Հայաստանի Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Սև ծովից ցիկլոն է գալիս, Հայաստանի ողջ տարածքում ձյուն կտեղա. եղանակի տեսություն

Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

«Դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները։ Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ այլ տրանսպորտային միջոցների համար»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ Կոտայքի, Վայոց Ձորի մարզերում, Արագածոտնի մարզի Աշտարակ և Թալին քաղաքներում, Սյունիքի մարզի Կապան, Գորիս և Սիսիան քաղաքներում, Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Ճամբարակ քաղաքներում և Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Բերդ քաղաքներում տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Հայկական բեռնատարներն այլևս կանգնած չեն մնա․ Լարսի ճանապարհի շինարարությունը կավարտվի