«Այսօրվանից սկսում ենք նոն–ստոպ բողոքի ակցիաներ». Սաղաթելյանը նշեց ուղղությունները

Իշխան Սաղաթելյանի խոսքով`քանի Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը կան,Հայաստանում կայունություն, խաղաղություն և հանգստություն չի լինելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը փետրվարի 20–ը հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման նոր սկիզբ։

«Այսօրվանից սկսած` Հայաստանում Նիկոլի իշխանությունը օր ու արև չպետք է ունենա։ Մենք այսօրվանից սկսում ենք նոն–ստոպ բողոքի ակցիաներ։ Հիմա մենք բաժանվում ենք 4 ուղղությունների։ Մեկ ուղղությունը շարժվում է դեպի Մաշտոցի փողոտա– Ամիրյան խաչմերուկ, մյուս ուղղությունը դեպի Սայաթ Նովա–Աբովյան, երրորդը`Բաղրամյան –Մոսկովյան, իսկ չորրորդ ուղղությունը դեպի Կինո Նաիրի»,–ասաց նա։

Սաղաթելյանի խոսքով` այսօր 4 ուղղություններով իրրենք կշարունակեն անհնազանդության ակցիաները։

Սրանք մտածում են՝ գնան, քծնեն Պուտինին, տակից իրենց ուզածն անեն. Վազգեն Մանուկյան

Նա վստահ է`քանի Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը կան, Հայաստանում կայունություն, խաղաղություն և հանգստություն չի լինելու։

Նշենք, որ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հայաստանում պարբերաբար հանրահավաքներ են տեղի ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Ընդդիմությունը ներկայացրել է վարչապետի միասնական թեկնածուին` Վազգեն Մանուկյանին։

Հիշեցնենք` փետրվարի 20-ը նշվում է որպես Արցախի վերածննդի օր։ 1988-ի այս օրը սկսեցին համատարած ակցիաներ՝ ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ-ին միացնելու պահանջով։

Այսօր հայաստանյան ընդդիմությունը հանրահավաք է հրավիրել Ազատության հրապարակում:

Արցախի նախագահը 1988-ի իրադարձությունների ու ոգու մասին գրառում է արել