Արցախում որոնողական աշխատանքներ չեն կատարվում. եղանակը խանգարում է

Նոյեմբերի 13-ից մինչ օրս որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց աճյուններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. Արցախում վերջին մարտական գործողությունների գոտում եղանակային վատ պայմանների պատճառով կրկին դադարեցվել են անհետ կորածների և զոհվածների աճյունների որոնումները: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արցախի ԱԻ պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հունան Թադևոսյանը։

Քանի՞ ջոկատ է մասնակցում աճյունների որոնման աշխատանքներին

«Եղանակային վատ պայմանների պատճառով այսօր նույնպես որոնողական աշխատանքներ չեն իրականացվի։ Ամենայն հավանականությամբ, դրանք կվերսկսվեն հաջորդ շաբաթվանից, երբ եղանակը կբարելավվի», - նշել է Թադեւոսյանը։

Որոնողական աշխատանքները չեն անցկացվում արդեն հինգ օր։

Նշենք, որ նոյեմբերի 13-ից մինչ օրս իրականացած որոնողական աշխատանքների արդյունքում Արցախում և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայտնաբերվել է 1485 աճյուն։ Գտնվել է 9 ողջ մարդ, 7-ը զինծառայող, 2-ը քաղաքացիական անձ՝ հայր և որդի Հադրութից։

Արցախում ու Ադրբեջանին անցած տարածքներում ևս մեկ օր աճյուններ չեն փնտրի