Արցախի վերահսկողությունից դուրս են մնացել նաև սեյսմիկ կայաններ. ՀՀ ԱԻ նախարարն Արցախում է

Անդրանիկ Փիլոյանն Արցախի գործընկերների հետ շրջայց է կատարել ԱԻՊԾ վարչական տարածքում, ծանոթացել ծառայության սոցիալ-կենցաղային պայմաններին
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը, ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանն այսօր ընդունել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակությանը՝ նախարար Անդրանիկ Փիլոյանի գլխավորությամբ։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պատական ծառայությունը։ 

Ադրբեջանին անցած գյուղերի բնակիչների համար Արցախում նոր բնակարաններ կկառուցվեն

Նախարար նշանակվելուց հետո սա Փիլոյանի առաջին պաշտոնական այցն է Արցախի Հանրապետություն։

Անդրանիկ Փիլոյանն Արցախի գործընկերների հետ շրջայց է կատարել ԱԻՊԾ վարչական տարածքում, ծանոթացել ծառայության սոցիալ-կենցաղային պայմաններին, այցելել Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մաս, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանում, Ճգնաժամային նկառավարման կենտրոն՝ հետևել ծառայության կազմակերպման ընթացքին։

Գործընկերներն այցելել են ՀՀ ԱԻՆ կառուցվածքում գործող «Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» ՊՈԱԿ։ Համատեղ աշխատանքից գոհ են։ ՊՈԱԿ-ում մինչև պատերազմը վերանորոգման աշխատանքեր են կատարվել։ Մի մասը կշարունակվի առաջիկայում։

ԱՄՆ 100 կոնգրեսականներ Բայդենի վարչակազմին կոչ են անում կանգնել Արցախի եւ Հայաստանի կողքին

Խոսվել է նաև խնդիրներից, մասնավորապես, Արցախի վերահսկողությունից դուրս մնացած սեյսմիկ կայանների, նոր լաբորատորիայի սարքավորումների, մասնագետների վերապատրաստման մասին։

ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն ու ԱԻ պետական ծառայության տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանը աշխատանքային այցի համար շնորհակալություն են հայտնել Անդրանիկ Փիլոյանին, նախարարի տեղակալ Արկադի Բալյանին և ՀՀ ԱԻՆ պատվիրակությանը, ընդգծել, որ հանդիպման ընթացքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները համատեղ աշխատանքի արդյունքում կյանքի կկոչվեն։ 

Պատերազմի օրերին Արցախից մշակութային արժեքները չտարհանելու համար հարուցվել է քրգործ