ԱՄՆ 100 կոնգրեսականներ Բայդենի վարչակազմին կոչ են անում կանգնել Արցախի և Հայաստանի կողքին

Նամակում շեշտվել է ԼՂ շուրջ ստեղծված ճգնաժամի լրջությունը, որն առաջացել է նախորդ տարվա աշնանը ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան հարյուր անդամներ կոչ են արել նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոնկրետ քայլեր ձեռնարկել Արցախի գոյատևման և Հայաստանի անվտանգության համար։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ-ի հայ դատի հանձնախումբը։

Ինչի՞ մասին է խոսել ՀՀ արտգործնախարարը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման ժամանակ

ԱՄՆ պետքարտուղարին և պաշտպանության նախարարին հասցեագրված նամակում շեշտվել է ԼՂ շուրջ ստեղծված ճգնաժամի լրջությունը, որն առաջացել է նախորդ տարվա աշնանը ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով։ Կոնգրեսականներն առաջարկում են շտապ քայլեր ձեռնարկել։

Նրանք կոչ են անում Բայդենի վարչակազմին պաշտպանել Արցախի անվտանգությունը և ապահովել, որ ևս մեկ պատերազմ չսկսվի, ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, քայլեր ձեռնարկել հայ գերիների անհապաղ ազատ արձակումն ապահովելու համար, ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, սակայն, Ադրբեջանը չի շտապում կատարել հատկապես 9-րդ կետը՝ գերիներին վերադարձնելու վերաբերյալ։ 

ԱՄՆ–ն Լեռնային Ղարաբաղի հարցով գործակցում է Ռուսաստանի հետ. դեսպան