«17 կուսակցությունների միջև տարաձայնություններ չկան». Ծառուկյանը ելույթ կունենա

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսքով`17 կուսակցությունների համար հիմնական խնդիրը հայրենիքի փրկությունն է, իսկ մնացած հարցերում կարող են տարբեր տեսակետներ լինել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. «Բարգավաճ Հայաստանը» արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում միայնակ է մասնակցելու, բայց 17 կուսակցությունների միջև տարաձայնություններ չկան։ Այս մասին այսօր՝ ընդդիմության հանրահավաքից առաջ, լրագրողների հետ զրույցում հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Ընդդիմությունը վերադառնում է փողոցային պայքարին. Ազատության հրապարակում հանրահավաք սկսվեց

«Տարաձայնություններ չկան։ 17 կուսակցությունների համար հիմնական խնդիրը հայրենիքի փրկությունն է, իսկ մնացած հարցերում կարող են տարբեր տեսակետներ լինել։ Երբ ներքին լարվածություն կա, այդ երկրում կայունություն և զարգացում չի կարող լինել։ Հարկավոր է վերացնել այդ լարվածությունը»,- նշեց Ծառուկյանը։

Նա հավելեց, որ իր ելույթի ընթացքում առավել մանրամասն կխոսի։

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ը նշվում է որպես Արցախի վերածննդի օր։ 1988-ի այս օրը սկսեցին համատարած ակցիաներ՝ ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ-ին միացնելու պահանջով։

Այսօր հայաստանյան ընդդիմությունը հանրահավաք է հրավիրել Ազատության հրապարակում:

«Ցավոք, կանխատեսումներն իրականացան». Քոչարյանի գրասենյակը վերահրապարակել է նրա ուղերձը