Զոհրաբյանը «Եդինայա Ռոսիայի» և ՌԴ կոմկուսի ներկայացուցիչներին է տվել հայ գերիների ցանկը

Հանդիպման ընթացքում ներկայացրել է նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ու դրա հանգուցալուծման հնարավոր ճանապարհները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ռուսաստանի «Եդինայա Ռոսիայի» և ՌԴ կոմունիստական կուսակցության խորհրդարանական ղեկավար կազմերի հետ քննարկումների ժամանակ նրանց է փոխանցել ռազմագերիների և գերի ընկած քաղաքացիական անձանց ցուցակները։ Այս մասին Զոհրաբյանը տեղեկացրել է Facebook-ի իր էջում։

Այվազյանը Լավրովի հետ խոսել է գերիների հարցով Ադրբեջանի ստեղծած խոչընդոտների մասին

«Ռուս իմ գործընկերներին եմ փոխանցել ռազմագերիների և գերի ընկած քաղաքացիական անձանց այն ցուցակները, որը ուղարկվել է նաև Եվրոպական դատարան, և վստահ եմ, որ կարվի առավելագույնը գերիների վերադարձի համար»,-գրել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի Պետական դումայում և ՌԴ Դաշնությունների խորհրդում այս օրերին «Եդինայա Ռոսիայի» և ՌԴ կոմունիստական կուսակցության խորհրդարանական ղեկավար կազմերի հետ քննարկումների հիմնական թեման Արցախն է՝ հետպատերազմյան Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը, ռազմագերիների՝ առանց որևէ նախապայմանի վերադարձնելու հարցը, անհետ կորածների խնդիրը։

ՄԻՊ-ը ՄԱԿ-ին ներկայացրել է ադրբեջանցիների կողմից գերիների վերադարձի ձգձգման ապացույցներ

Զոհրաբյանն ընդգծել է, որ հանդիպման ընթացքում ներկայացրել է նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ու դրա հանգուցալուծման հնարավոր ճանապարհները։