Խորհրդարանի հաջորդ նստաշրջանը թեժ է լինելու. ինչ հարցեր են օրակարգում

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկելու է նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին տրվող գումարների չափին վերաբերող օրենքի նախագիծը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի - Sputnik. Փետրվարի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն Ազգային ժողով է գնալու: Այդ օրը նա հանդիպելու է Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին: Տեղեկությունը հայտնի է դարձել «Ժողովուրդ» օրաթերթին։

Արցախի նախագահն առաջիկայում գաղտնի հանդիպում է ունենալու. Միքայել Մինասյան

Ըստ թերթի ունեցած տվյալների` քննարկման թեման տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման ներկա մարտահրավերներն են հետպատերազմյան Հայաստանում:

Հավելենք, որ Ազգային ժողովը մյուս շաբաթ սկսելու է մշտական հանձնաժողովների նիստերը, քանի որ արդեն մարտի 2-ին մեկնարկելու է հերթական նստաշրջանը:

Նշենք, որ փետրվարի 24-ին Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկելու է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որի հեղինակը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն է: Այս նախագծով վերջինս առաջարկում է փոփոխության ենթարկել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին տրվող գումարների չափը:

«Իշխանությունը Նիկոլին հանձնելու մեղադրանքն անբարոյականություն է». Շարմազանով

Իսկ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում էլ կքննարկվեն սահմանադրական օրենքներ. երկրորդ ընթերցում պետք է անցնի Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու մասին օրենքն ու Դատական օրենսգիրքը:

Ընդհանուր առմամբ, խորհրդարանի հաջորդ նստաշրջանը թեժ է լինելու:

Քաղաքական համակարգը փոշիանում է, ու դա հանգեցնելու է քաոտիկ երևույթների. քաղաքագետ