Թուրքիան մտադրություն չունի «Մեծ Թուրան» ստեղծել. Լավրով

Ըստ Լավրովի, նախկին ԽՍՀՄ-ի մաս կազմող երկրների արտաքին քաղաքականության ողջ պաթոսն ու գործունեությունը հանգում է նրան, որ ամրապնդեն իրենց ազգային պետությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Թուրքիան մտադրություն չունի անդրազգային «Մեծ Թուրան» կառույց ստեղծել, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՌԲԿ-ին տված հարցազրույցի ժամանակ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Ապաշրջափակման» անվան տակ Թուրքիան իրագործում է Թուրանի գաղափարը. Բոստանջյան

«Եթե խոսենք «Մեծ Թուրանի» մասին որպես անդրազգային կառույց պատմական իմաստով, ապա չեմ կարծում, որ Թուրքիան այդպիսի նպատակ ունի։ Չեմ կարծում, թե իրականության մեջ այն երկրները, որոնք նախկին ԽՍՀՄ-ի մաս էին կազմում ու դարձել են անկախ պետություններ, կարող են այդ գաղափարը որևէ տեսքով պաշտպանել։ Հակառակը, նրանց արտաքին քաղաքականության ողջ պաթոսն ու գործունեությունը հանգում է նրան, որ ամրապնդեն իրենց ազգային պետությունները»,-ասել է Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե չի՞ վախենում արդյոք Մոսկվան Թուրքիայի հզորացումից, եթե այնպիսի երկրներ, ինչպիսին Ադրբեջանն է, կողմ են արտահայտվում Մեծ Թուրանի օգտին։

Լավրովի խոսքով՝ Թուրքիայի հետաքրքրությունը մեկ լեզվով խոսող իր ցեղակիցներն են։

Թուրքիան պետք է մոռանա իր անհեթեթ երազանքները․ ՌԴ–ն պատասխանել է «օսմանյան քարտեզին»