Շիրակի մարզի փրկարարները վստահեցնում են՝ իրավիճակը վերահսկելի է

Մարզի միջպետական ու պետական ճանապարհներն անցանելի են, դժվարանցանելի են եղել միայն միջհամայնքային մի քանի ճանապարհներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի - Sputnik, Արմենուհի Մխոյան։ Եղանակային պայմանները հանրապետությունում փետրվարի 18-ից կտրուկ վատացել են։ Ու ինչպես մյուս մարզերում՝ Շիրակի մարզի փրկարարների գործն էլ է շատացել։

Լիսագորի հատվածում ուժեղ քամու հետևանքով առաջացել են որոշակի խնդիրներ. ՊԲ

Անցած 2 օրերի ընթացքում մարզում մերկասառույցի, վատ տեսանելիության ու բքի պատճառով 6 մեքենաներ են փրկարարների օգնությամբ հանվել դժվարանցանելի ճանապարհահատվածներից: Մարզի միջպետական ու պետական ճանապարհներն անցանելի են, դժվարանցանելի են եղել միայն միջհամայնքային մի քանի ճանապարհներ:

«Ընդհանուր առմամբ, իրավիճակը վերահսկելի է: Այս օրերին ամենաշատ զանգերը եղել են տեղեկատվական՝ մարդիկ զանգել-հարցրել են այս կամ այն ճանապարհը բա՞ց է, թե՞ փակ»,-Sputnik Արմենիայի հետ ունեցած զրույցում նշել է ՀՀ ԱԻ Շիրակի մարզի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Մարտին Մկոյանը:

Առաջիկա օրերին ջերմաստիճանի անկում էլի է սպասվում, բայց մարզի փրկարարները վստահեցնում են՝ իրավիճակը վերահսկողությունից դուրս չի գա։

ՀՀ–ում կան փակ ճանապարհներ, Լարսի ռուսական կողմում մեծ թվով բեռնատարներ են կուտակվել. ԱԻՆ