«Սա է երջանկությունը». երգչուհի Լիլուն ցույց է տվել, թե որդին որքան է սիրում քրոջը

Երգչուհու հրապարակած լուսանկարը շատ է դուր եկել երկրպագուներին։ Նրանք բազմաթիվ մեկնաբանություններ են գրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի - Sputnik. ԱՄՆ–ի Լոս Անջելես քաղաքում բնակվող երգչուհի Լիլուն, որը վերջերս է երկրորդ անգամ մայրացել, հրապարակել է իր զավակների լուսանկարը։ Կադրում երգչուհու ավագ որդին` Ռոբերտը, համբուրում է քրոջ` փոքրիկ Մարիայի ճակատը։

«Սա է երջանկությունը»,– լուսանկարին կից գրել է երգչուհին։

Լիլուի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։

Իվետա Մուկուչյանի համերգի ժամանակ երիտասարդն առաջարկություն է արել սիրած աղջկան

«Երկու հրաշք բալիկներ։ Աստված պահապան լինի ձեզ` փոքրիկներին։ Շատ համովն են։ Ինչ սիրուն են »,–գրել են նրանք։

«Ի՜նչ համովն է». Սիրուն Մինասն ամուսնու և որդու հետ հանգստանում է Եգիպտոսում. տեսանյութ

Հիշեցնենք, որ երգչուհին և Արկադի Վարդանյանը ամուսնացել էին 2019-ի դեկտեմբերին։ Երգչուհու խոսքով` որդին և ամուսինը լավ են լեզու գտնում իրար հետ։ Երգչուհին հաճախ է ընտանեկան լուսանկարներ հրապարակում և գրում, որ շատ երջանիկ է։

«Թե ասա` ինչու ես փչացնում գյոզալական նկարներս». Լիլուն խրատել է ամուսնուն