Պեսկովի կինն այլևս շիկահեր չէ. նրա նոր կերպարը հիացրել է հետևորդներին

Մոտենում է գարունը, և շատ ճանաչված «աստղեր» դիմում են կտրուկ ոճային փոփոխությունների։ Այդպիսի աստղերից մեկն էլ օլիմպիական չեմպիոն Տատյանա Նավկան է, որը բոլորին զարմացրել է իր նոր կերպարով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի - Sputnik. Հայտնի գեղասահորդուհի, Օլիմպիական չեմպիոն Տատյանա Նավկան սոցցանցային էջերի իր հետևորդներին ներկայացել է բոլորովին նոր կերպարով: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կինը տարիներ շարունակ շիկահեր է եղել։ Սակայն այժմ նա կարմրահեր ու անճանաչելի է դարձել։

«Նոր օր, նոր գարնանային տրամադրվածություն՝ տոնական հանգստյան օրերին ընդառաջ»,–գրել է Նավկան։

Հետևորդները շատ են հավանել լուսանկարը, նրանք բազմաթիվ մեկնաբանություններ են գրել։ Մի քանի ժամում լուսանկարը հավանել է ավելի քան 24000 օգտատեր։