Փարիզը, արծաթագույն ամպերն ու Սևանը․ ՄՏԿ–ի տիեզերագնացների անհավանական լուսանկարները

Sputnik

Միջազգային տիեզերական կայանի տիեզերագնացների բազմազգ թիմի անդամները Երկիր մոլորակի գեղեցիկ և անսովոր վայրերը լուսանկարելու ոչ մի հնարավորություն բաց չեն թողնում, ինչի համար անսահման շնորհակալ ենք նրանց։

Եգիպտական երջանկություն. ինչպես 72-ամյա գերմանուհին ընդմիշտ մնաց անմարդաբնակ օազիսում

Նրանց տեսադաշտում են հայտնվել հսկայական ավազաթմփերը, հրաբուխները, լեռնազանգվածները, հսկայական անապատներն ու արծաթե ամպերը, գիշերային Փարիզն ու մեր Սևանը։

Մարդու ձեռքով ստեղծված ճարտարապետական օբյեկտներից երևում են բուրգերը։ Եվ շատ հաճախ, բարենպաստ եղանակի դեպքում տիեզերագնացները նկարում են Իտալիան ու Իսպանիան. հստակ ուրվագծերի շնորհիվ դրանք լավ տեսանելի են:

Գիտնականներին ապշեցրել է Լուսնի վրա հայտնված քարե սյունը. լուսանկարներ

Այն ամենը, ինչը, ցավոք, չենք կարող տեսնել սեփական աչքերով, դիտեք մեր ֆոտոշարքում։

Էտնայի ահավոր գեղեցկությունը․ հրաբխի ժայթքման կադրերը գրավել են էսթետներին

1 / 15
Ֆուձիամա ձյունապատ լեռը, նկարել է ճապոնացի տիեզերագնաց Սոիտի Նոգուտին
2 / 15
Գիշերային Պեկինը, լուսանկարի հեղինակն է ռուս տիեզերագնաց Սերգեյ Կուդ-Սվերչկովը
3 / 15
Արաբական անապատի շարժվող ավազաթմբերը, լուսանկարի հեղինակն է ռուս տիեզերագնաց Սերգեյ Կուդ-Սվերչկովը
4 / 15
Թուփաի սրտաձև օղակղզին, լուսանկարի հեղինակն է ռուս տիեզերագնաց Սերգեյ Կուդ-Սվերչկովը
5 / 15
Սահարա անապատից եկող ավազամրրիկ, նկարել է ռուս տիեզերագնաց Սերգեյ Կուդ-Սվերչկովը
6 / 15
Սևանա լիճը, նկարել է ճապոնացի տիեզերագնաց Սոիտի Նոգուտին
7 / 15
Կաբո-Վերդեն, լուսանկարել է ռուս տիեզերագնաց Սերգեյ Կուդ-Սվերչկովը
8 / 15
Արծաթազօծ ամպեր, նկարել է ռուս տիեզերագնաց Սերգեյ Կուդ-Սվերչկովը
9 / 15
Սիցիլիայի Էտնա հրաբուխը, լուսանկարել է ռուս տիեզերագնաց Սերգեյ Կուդ-Սվերչկովը
10 / 15
Կարակորում լեռնազանգվածը, լուսանկարել է ռուս տիեզերագնաց Սերգեյ Կուդ-Սվերչկովը
11 / 15
Ավստրալիայի գլխավոր բնական տեսարժան վայրերից մեկը՝ Ուրուլու ժայռը
12 / 15
Դաշթե Լութ անապատը, Իրան
13 / 15
Չադ լիճը, Կենտրոնական Աֆրիկա
14 / 15
Գիշերային Փարիզի լույսերը, Ֆրանսիա
15 / 15
Կանաչ Հրվանդանի կղզիները