ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Նուբարաշենի գերեզմանոցում գողության ավելի քան 3 տասնյակ դեպք է արձանագրվել։
Shamshyan.com–ը հայտնում է, որ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ու Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, հայտնաբերել ու Ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել 2 քաղաքացու` 51-ամյա Հովսեփ Հովհաննիսյանին ու 63-ամյա Սարգիս Խաչատրյանին։
Կայքի տեղեկություններով՝ նշված անձինք կասկածվում են ընտանեկան գերեզմաններից գողություններ կատարելու մեջ։
Նրանք գողացել են գերեզմանոցների ճաղավանդակների դյուրալյումինե նախշազարդերը և այլ պարագաներ։
Հրդեհ Աբովյան քաղաքում. այրված կրպակում դիակ են հայտնաբերել
Փաստի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանները հայտնաբերել են նաև որոշ գերեզմաններից գողացված իրեր։
Սպանել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընդհանուր վերանորոգման արտադրության պետին