ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Լոռու մարզի Ակներ համայնքում երկու ամիս է` ջուր չկա։ համայնքի ղեկավար Գառնիկ Ծատինյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց` պատճառն Ագարակ–Նոյեմբերյան ջրատարի վրա դրված պոմպի անսարքությունն է։
«Պոմպը փչացել է, հիմա մրցույթ ենք հայտարարել, որ նորը գնենք։ Համայնքի միջոցներով դա պետք է կազմակերպենք։ Բայց երբ կլինի` հստակ ասել չեմ կարող»,–ասաց Ծատինյանը։
Թնդանոթով մրջյուն խփելուն է նման. Պարսյանը` գյուղոլորտի գումարների ու աճի ցուցանիշի մասին
Նրա խոսքով` ինչպես մյուսները, այնպես էլ իր ընտանիքը ջուրը կրում է համայնքում եղած աղբյուրից։ Ծատինյանը հայտնեց, որ համայնքի «ներքին թաղում» մի քանի ընտանիք ջուր են քաշել և մշտական ջուր ունեն։ «Վերին թաղում» նույնպես 10 ընտանիք մշտական ջուր ունի, իսկ մեջտեղի թաղամասերում ջուրը կրելով են տուն բերում։
Համայնքի ղեկավարը խոստանում է` ամեն դեպքում մեկ ամսվա ընթացքում խնդիրը կլուծվի։
Ակներում 600 մարդ է բնակվում։