ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի - Sputnik. SpaceX և Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում կրկին զբաղեցնում է առաջին հորիզոնականը, հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Bloomberg գործակալությանը:
SpaceX ընկերության արժեթղթերի տեղաբաշխման հերթական փուլից հետո Իլոն Մասկի կարողությունը գնահատվում է 199,9 մլրդ դոլար:
Amazon-ի հիմնադրի ակտիվում 194,2 միլիարդ է։
Բեզոսը համարվում էր աշխարհի ամենահարուստ մարդը 2017 թվականից մինչև 2021 թվականի հունվարի 7-ը, երբ նրան առաջին անգամ շրջանցեց Մասկը։
Իլոն Մասկը դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը
Այս շաբաթ Ջեֆ Բեզոսը կարճ ժամանակով վերադարձել է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշի առաջատար: Դա տեղի է ունեցել Tesla ընկերության բաժնետոմսերի արժեքի անկումից հետո։
Սարկիսովների ընտանիքը հայտնվել է Ռուսաստանի 10 ամենահարուստ ընտանիքների ցուցակում