Մարուքյանին այլ տարբերակ ենք առաջարկել. Մակունցը` պարիտետային խմբի մասին

Լիլիթ Մակունցը վստահեցնում է` առարկություն չունեն պարիտետային փաստահավաք խումբ ստեղծելու հարցում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի - Sputnik. Ներկա կարգավորումներով Սահմանադրությունը թույլ չի տալիս ստեղծել պարիտետային փաստահավաք խումբ։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Պատերազմը մութ կողմ չի՞ ունենա. ԼՀԿ–ն պարիտետային հանձնաժողով ստեղծելու նախագիծ է մշակել

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկել էր պարիտետային փաստահավաք խումբ ստեղծել, որը պետք է քննի արցախյան 44–օրյա պատերազմում տեղի ունեցածը։

«Մարուքյանի հետ մենք քննարկել ենք այս հարցը: Մենք ասել ենք, որ ողջունում ենք քննիչ հանձնաժողով ստեղծելու քայլը, ուսումնասիրություններ կատարելու և ներկայացնելու ամենը, ինչը հարցեր է հարուցում։ Սակայն Սահմանադրությունը թույլ չի տալիս դա անել, ինչի համար էլ մենք Մարուքյանին առաջարկել ենք այլ տարբերակ»,–ասաց Մակունցը։

Նա մանրամասնեց, որ առաջարկել են ԱԺ քննիչ հանձնաժողովի տարբերակով դա անել, կամ էլ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում հանդիպել ու քննարկում անել։

Ոստիկանը պատերազմի դաշտից զենքեր է բերել ու փորձել իրացնել. ԱԱԾ բացահայտումը

Մակունցը հիշեցրեց, որ արդեն իսկ կան հարուցված քրգործեր, և նոր քննիչ հանձնաժողովի միջոցով ինչ–որ բան քննելը հնարավոր է` խոչընդոտներ առաջացնի։

Հիշեցնենք, որ ըստ ԼՀԿ առաջարկի, հանձնաժողովը պետք է բաղկացած լինի 16 անդամից. ԱԺ 3 խմբակցությունները պետք է առաջարկեն 4-ական անդամ, իսկ ԱԺ չանցած մյուս 3 ուժերը` ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Մենք» դաշինքը, ներկայացնեն մեկական ներկայացուցիչ։ Մեկ ներկայացուցիչ էլ պետք է ունենա ՀՀ ՄԻՊ-ը։

Հանձնաժողովի անդամները կաշխատեն անվճար` հասարակական հիմունքներով, իսկ նիստերը կգումարվեն ԱԺ-ում։

Պատերազմի օրերին Արցախից մշակութային արժեքները չտարհանելու համար հարուցվել է քրգործ