Կարեն Բեքարյանն ԱԱԾ–ում է, նրան հարցաքննում են. ի՞նչ են առգրավել տնից

Կարեն Բեքարյանի պաշտպանը` Գոռ Միքայելյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում մանրամասներ է հայտնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. «Քառյակ մեդիայի» համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանն արդեն ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Գոռ Միքայելյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԱԾ–ն խուզարկություն է իրականացնում Կարեն Բեքարյանի տանը։

«Ես դեռ տեղյակ չեմ, թե ինչ գործի շրջանակում են նրան հարցաքննում, քանի որ նման հնարավորություն չեմ ունեցել։ Հիմա ինքս էլ եկել եմ ԱԱԾ և փերձում եմ ծանոթանալ գործին»,–ասաց փաստաբանը։

Հարցին, թե խուզարկության արդյունքում ինչ են առգրավել, Միքայելյանը պատասխանեց` համակարգիչ և հեռախոսներ են վերցրել։

«Էս ի՞նչ շնորհք ա»․ Սերժ Սարգսյանը՝ իր և իր ընտանիքի դեմ հարուցված քրգործերի մասին

Նշենք, որ Բեքարյանը 2015-17թթ. եղել է ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): Նա, սակայն, անկուսակցական է:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով:

«Շատ վտանգավոր սցենար է, մենք լուրջ խնդիրներ կունենանք». Թևանյանը սթափության կոչ է անում